ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դառնում է Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի գլխավոր ներկայացուցիչը և դիտարկում է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, կոշտ գծի կողմնակից Մոհսեն Ռեզայիի հետ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ պատերազմին վերջ դնելու ջանքերի համար։
Տեղեկությունը հայտնել է The Wall Street Journal-ը։
ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի պաշտոնյաների հաղորդմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին և գործընկերներին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Վենսի կողմից բանակցությունների վերսկսմանը և նրան լիազորել է գլխավորել դրանք։
Ուղիղ հանդիպման հնարավորության շուրջ քննարկումները դեռևս նախնական փուլում են։
Հոկտեմբերին Վենսը նամակ էր ուղարկել Ռեզայիին՝ հանդիպման դիմումով։
Թեև հանդիպման ամսաթիվ դեռ սահմանված չէ, կողմերը միջնորդների միջոցով քննարկում են հետագա քայլերը։