ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հեռացրել է Իրանի հարցով բանակցային գործընթացից։
Թրամփը նախօրեին գրել էր, որ Վաշինգտոնն այլևս կարիք չունի համաձայնագիր կնքելու Թեհրանի հետ։ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը ունի Իրանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտ լծակները։
«Ես խնդրել եմ փոխնախագահ Վենսին իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել ԱՄՆ ողջ տարածքում դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում և նահանգներում առկա համատարած կոռուպցիայի և հանցավորության վրա», — ավելի ուշ հավելել է ԱՄՆ նախագահը։
Դիվանագիտական շփումներին մասնակցելու փոխարեն Վենսը կզբաղվի Մինեսոթայի, Կալիֆոռնիայի և Իլինոյսի նահանգներում, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների ղեկավարած այլ շրջաններում ենթադրյալ խախտումների հարցերով։