ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել։
Եվրամիությունը համաձայնության է եկել Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար եվրոպական բանակցային թիմի կազմի հարցում։ Այժմ անդամ երկրները պետք է որոշեն թիմի մանդատը՝ նախքան բանակցությունների հաջորդ փուլը։
Ավստրիան առաջարկել է 15 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կարող է հիմք դառնալ բանակցությունների համար։ Առաջարկների թվում են սահմանափակ հրադադարների հաստատումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռազմավարական կիրառումը և հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմի ստեղծումը։
Միևնույն ժամանակ, Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը կասկածի տակ է դրել բանակցությունների հաջողությունը՝ նշելով, որ Ռուսաստանը դեռ շահագրգռված չէ խաղաղության շուրջ լուրջ քննարկումներով։
ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկելու են նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները և բանակցային թիմի հնարավոր մանդատը։