Առևտրային հաշվեկշիռը Բաքվի օգտին է. ՀՀ-ից Ադրբեջան է արտահանվել 95,5 հազար դոլարի ապրանք

կողմից badoyan

Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 95 հազար 500 դոլարի ապրանք։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական տվյալները։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջան հայկական արտադրության փայլաթիթեղ է արտահանվել, սակայն մատակարարումների ծավալը չէր հրապարակել։

Ըստ ադրբեջանական վիճակագրության՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 23,5 միլիոն դոլարի ապրանք։

Այսպիսով, երկու երկրների միջև առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Ադրբեջանի օգտին է. Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ ուղղությամբ արտահանումը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode