2
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանին նկատել են Լոս Անջելեսում ֆինանսիստ Մայքլ Ռեյնշտեյնի հետ՝ Իտալիայում համատեղ հանգստից ընդամենը մի քանի օր անց։
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեյնշտեյնը դերասանուհուն դիմավորել է օդանավակայանում և նրան տարել իր Ferrari 296 GTB-ով։ Ավելի վաղ պապարացիները զույգին լուսանկարել էին Իտալիայի Ռիվիերայում հանգստանալիս։
DeuxMoi-ի տվյալներով՝ Քիդմանի և Ռեյնշտեյնի հարաբերությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս, սակայն նրանք մինչ այժմ փորձել են խուսափել հանրային ուշադրությունից։
