Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ 54-ամյա մասնագետը փոխարինել է Դիդիե Դեշամին, ով թիմը ղեկավարել էր 14 տարի,- հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Զիդանը երկար տարիներ չէր թաքցնում «Կապույտներին» գլխավորելու ցանկությունը։ Նա նախկինում բազմիցս նշել էր, որ Ֆրանսիայի հավաքականի մարզչի պաշտոնը իր մեծ նպատակներից մեկն է։
Զիդանի նշանակումը շատերի համար սպասված քայլ էր՝ հաշվի առնելով նրա հաջողությունները «Ռեալ Մադրիդում», որտեղ 2016-2018 թվականներին նա երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև նրա հեղինակությունը ֆրանսիական ֆուտբոլում։
Զիդանը Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն և նույն տարում արժանացել «Ոսկե գնդակի»։
