Լատվիան փակել է Բելառուսի հետ սահմանը՝ անօրինական միգրացիայի սրման ֆոնին։ Երկրի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան X սոցցանցում հայտնել է, որ որոշումը պայմանավորված է «տեխնիկական պատճառներով»՝ քաղաքացիներին հորդորելով վերադարձի համար այլ երթուղիներ ընտրել։
Նախարարը լատվիացիներին կոչ է արել զերծ մնալ Բելառուս մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տուն վերադառնալ։ Նրա խոսքով՝ Բելառուսի կողմից «միգրացիոն հիբրիդային պատերազմի» էսկալացիայի պատճառով երկրների միջև անվտանգ տեղաշարժը կարող է բարդանալ։
Դոմբրավան նաև տեղեկացրել է, որ Էստոնիան լրացուցիչ սահմանապահներ կուղարկի՝ Լատվիայի արտաքին սահմանի պահպանությունն ուժեղացնելու նպատակով։
