ՊՆ-ում հերթական կադրային փոփոխությունն է տեղի ունեցել․ Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։
Պաշտոնանկությունը տեղի է ունենում բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի աճի ֆոնին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոփոխություններ են լինելու ինչպես Ռազմական ոստիկանությունում, այնպես էլ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։
Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից արդեն ազատվել էր Աշոտ Զաքարյանը, որի փոխարեն նշանակվել էր գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
ՊՆ-ի տվյալներով՝ 2026-ին բանակում գրանցվել է մահվան 11 դեպք, որոնցից 6-ը կապված են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերի հետ, սակայն Քաղհասարակության ներկայացուցիչները, ավելի բարձր թիվ են հրապարակում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026-ի առաջին ութ ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 31 դեպք։