Քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը․նրան հոսպիտալացրել են

կողմից admin

Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։29-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գոշ բնակավայրի Մխիթար Գոշ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին  ընկել է Գետիկ գետը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված։

Փրկարարները  պարանի և պատգարակի օգնությամբ  քաղաքացուն դուրս են բերել գետափնյա հատվածից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է։

Focus Mode