4
Հայկ Մովսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Կոսովոյում անցկացվող երիտասարդների և մինչև 15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայկ Մովսիսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։
Հայ մարզիկը պոկում վարժությունում բարձրացրել է 122 կգ, իսկ հրումում՝ 130 կգ։ Երկամարտի արդյունքում Մովսիսյանը գրանցել է 252 կգ՝ արժանանալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին։