31
Ծանրամարտիկ Տիգրան Ավետիսյանը դարձել է Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնության չեմպիոն։
Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում բարձրացրել է 122 կգ, իսկ հրումում՝ 146 կգ։ Երկամարտի արդյունքում Ավետիսյանը գրանցել է 268 կգ արդյունք և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Տիգրան Ավետիսյանը մրցել է Մ15 տարիքային խմբում՝ արժանանալով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալին։