«Օրեցօր ավելի ողորմելի, ավելի ճղճիմ եք դառնում». գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը դիմելով իշխանության ներկայացուցիչներին։
<<Ես արդեն չեմ վիրավորվում, երբ կիսագրագետ կամ լիովին անգրագետ բիոզանգված ԱԺ բարձր ամբիոնից պահը չի կորցնում իր անգրագետ և չարությամբ լեցուն բերանը բացելու համար: Սակայն, ես մտածում եմ ի Քրիստոս իմ բազմաթիվ քույրերի և եղբայրների մասին, ում հոգևոր զգացումներն ամեն անգամ վիրավորվում են, երբ սրանք, սրիկայաբար, փորձում են «աչոկ» հավաքել:
Քիչ մնաց, շատ կարճ ժամանակ, և մեր երկրի կառավարման համար նախատեսված շենքերը կմաքրվեն կիսագրագետ, չինքնահաստատված սուբյեկտներից:
ՀԳ Ռուբինյան, դու ԱԺ նախագահ ես, թե՞ 2018-ի տակ մնացած հասարակ սադրիչ: Փոխարենն Ազգային Ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու, վերը նշված սուբյեկտների անգրագետ մտքերն ես շարունակում: Դա նրա հետևանքն է, որ Թուրքիայում քեզ մենակ էժանագին սադրանքների նուրբ արվեստն են սովորեցրել, այլ ոչ արժանապատիվ մարդ և գործիչ լինելու>>։