Վանա լճի ջուրը երեխաների մազերը դեղին է դարձնում․ պատճառը՝ լճում երկար լողալը
Վանա լճի ափամերձ շրջաններում բնակվող երեխաների մոտ ամռանը հետաքրքիր երևույթ է նկատվում․ լճում երկար ժամանակ լողալուց հետո նրանց մազերը սկսում են դեղնավուն երանգ ստանալ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Երեխաները պատմել են, որ իրենց դուր է գալիս մազերի նոր գույնը, սակայն դպրոցում ուսուցիչները հաճախ կարծում են, թե նրանք մազերը ներկել են։
Ըստ տեղի բնակիչների՝ փոփոխությունը հիմնականում նկատվում է այն երեխաների մոտ, որոնք լողալուց հետո մազերը չեն լվանում քաղցրահամ ջրով։ Իսկ ձմռանը մազերը աստիճանաբար վերադառնում են իրենց բնական սև գույնին։
Վանա լիճը հայտնի է սոդայով հարուստ ջրով և գտնվում է ծովի մակարդակից մոտ 1700 մետր բարձրության վրա։