ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների կողմնակիցների հետապնդումը

կողմից admin

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների հետապնդման բացասական միտումը։

«Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների հետապնդման բացասական միտումը»,– ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է նաև Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Երևանի նոր գործընկերները, իր գնահատմամբ, «աչք են փակում» այն գործընթացների վրա, որոնք նպաստում են Եվրամիության նպատակների իրականացմանը։

«Հայաստանի իշխանությունների նոր, այսպես կոչված, «բարեկամները» շարունակում են աչք փակել այն ամենի վրա, ինչը որևէ կերպ նպաստում է Հայաստանի նկատմամբ ԵՄ նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ առճակատման մեջ Հանրապետությանը, նրա ներուժին և քաղաքացիներին ցինիկաբար շահագործելուն»,– հայտարարել է Զախարովան։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին, սակայն հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Focus Mode