Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում անցել է Սևանա լիճը

կողմից admin1

Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը անցել է Սևանա լիճը՝ լողալով 74 կմ:

Մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան 19:45-ին, Ծովակ գյուղի ափից։ Լողորդը Ծովագյուղի Փիրուզե լողափ է հասել սեպտեմբերի 14-ին, վաղ առավոտյան ՝  ջրում անցկացնելով շուրջ 36 ժամ։

Սևանա լիճը երկարությամբ անցնելու փորձեր նախկինում արել են նաև այլ լողորդներ, բայց հաջողության չէին հասել:

Focus Mode