4
<<Կանոնիկ եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են: Այդպես էլ փոխանցեք>>,- ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքները գնահատելու վերաբերյալ հարցը։
«Կան սարսափելի հանցագործություններ, բայց աստվածամարտությունն ու իր բոլոր միջոցներով ընթացող իսկական հալածարշավը դարավոր անեծք են։ Պատմությունը դա ապացուցում է», — նշել է Զախարովան։