Սահմանադրական դատարանում ավարտվել է TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի և Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՍԴ-ն երեկ որոշում է կայացրել՝ արձանագրելով, որ համաձայնագրով և կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Ըստ այդմ, փաստաթղթերը կուղարկվեն ԱԺ՝ վավերացման։Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սահմանադրական դատարանում երեկ գրավոր ընթացակարգով քննվել է TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի և Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցով քննությունը։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ «TRIPP»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին 2026թ․ մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին և դիմել ՍԴ։ Այս գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն էր։ Ինչ վերաբերում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությանը, ապա գործով զեկուցողը ՍԴ դատավոր, նախկինում՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էր։ Կառավարությունը դիմել էր ՍԴ՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցով։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։
Գործի քննությունը հուլիսի 7-ի աշխատակարգային որոշմամբ կասեցված էր, քանի որ գործով դատաքննության նախապատրաստելու շրջանակներում ի հայտ են եկել նշված կանոնադրության հայերեն պաշտոնական թարգմանության և բնօրինակի (անգլերեն) միջև թարգմանչական և բովանդակային որոշ առերևույթ անհամապատասխանություններ: Գործով զեկուցողի կողմից Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցչին է ուղարկվել գրություն՝ հնարավորինս սեղմ ժամկետում Սահմանադրական դատարանին Կանոնադրության ամբողջական և ճշգրիտ պաշտոնական թարգմանության տեքստը ներկայացնելու վերաբերյալ:
Անհրաժետ նյութերի տրամադրումից հետո գործի վարույթը վերսկսվել է և քննվել է երեկ, ինչպես նաև՝ «TRIPP»-ի համաձայնագրի սահմանադրականության հարցը։