3
ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (ջրերն աղտոտելը)»,- նշում են ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած որևէ քաղաքացի չկա։
Այնուամենայնիվ, մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորել է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ խմելու և կենցաղային նպատակներով ջրի օգտագործումից։