Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

կողմից admin2

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփը Հայաստանի հետ սահմանին գտնվող Աքյաքա շրջանում հայտարարել է, որ ժամանակն է բացել հայ-թուրքական սահմանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից հետո անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում տնտեսական և առևտրային կապերը զարգացնելու ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի հետ խնդիրները վերածվեն երկարատև խաղաղության, վերաբացվի Հայաստանի հետ սահմանը և առևտուրը սկսվի այս երթուղով»,- ասել է թուրք ընդդիմադիր գործիչը։

 

Focus Mode