20
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր նախատեսված դատական նիստին ներկա չեն լինելու։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները»,- նշված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Բարձրաստիճան հոգևորականներն արդեն երկրորդ անգամ է, որ իրենց «գործի» քննությանը չեն մասնակցում։ Օգոստոսի 28-ին ևս նիստն անցկացվում էր նրանց բացակայությամբ։
Հավելենք, որ կաթողիկողի և 6 եպիսկոպոսների «գործով» նախնական դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Էջմիածին քաղաքի նստավայրում։ Նախագահող դատավոր Սերժ Ռուշանյանն է։