26
Չինաստանում շարունակվում է ծառայությունների և առևտրի զարգացման ոլորտում ստանդարտացմանը նվիրված սեմինարը՝ Հայաստանի մասնակցությամբ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ Չինաստանում այս օրերին տեսածն ու ստացած տպավորությունները մեկ բառով կարող է բնութագրել՝ «գերազանց»։
«Նոր գիտելիքներ, հետաքրքիր փորձ և, ամենակարևորը, զարգացման այնպիսի մասշտաբներ ու մոտեցումներ, որոնց մասին դեռ շատ բան կունենամ պատմելու»,- գրել է Բաբայանը։
Նա նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Հայ-Չինական առևտրաարդյունաբերական կենտրոնի ղեկավար Ռուզաննա Մալխասյանին՝ համագործակցության համար։