39
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ռուսաստանցի զինծառայողների թիվը հասել է 258 989-ի։ Այս տվյալները հրապարակվել են այսօր՝ «Մեդիազոնա» պարբերականի, «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայության և կամավորների թիմի համատեղ զեկույցում։
Վիճակագրության համաձայն՝ սպանվածների թվում կան տարբեր զինվորական կոչումներ ունեցողներ, այդ թվում՝ շուրջ 7,7 հազար սպա։
Հետազոտողները նշում են, որ մոբիլիզացվածների շրջանում գրանցված կորուստների մասին տեղեկությունները կարող են իրականում ավելի մեծ լինել, քան պաշտոնապես արձանագրված 20,5 հազարը, իսկ զոհվածների միջին տարիքը կազմում է 37,8 տարեկան։