Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո դարձել է ոսկե մեդալակիր

կողմից admin1
Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն, Արգենտինայի դրոշի ներքո, 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր:

39-ամյա մարզիկը Հայաստանի դրոշի ներքո նախկինում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր:
Արգենտինան վերջին 16 տարվա ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում ոսկե մեդալ չէր նվաճել:
Focus Mode