Ոստիկանության Ավանի բաժին բերման ենթարկված իշխանական բլոգեր Georg X անունով հանդես եկող բլոգեր Գեորգի Թարջումանյանը ազատ է արձակվել։
Նա սոցցանցերում հայտնի է որպես ՔՊ-ի եւ հենց Նիկոլ Փաշինյանի տեսակետները ակտիվորեն տարածող բլոգեր։
Բլոգերին առավոտյան էին բերման ենթարկել Ավանից` առանց համարանիշի <<Տեսլա>> մակնիշի մեքենայով, որը նա վարել է առանց վարորդական իրավունքի։
Մեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել եւ սա ըստ ոստիկանների խոսքով` արդեն տասնյակ անգամ կրկնվող դեպքերից մեկն է։ Ի դեպ դատալեոսում այս երիտասարդը մի քանի գործով է անցնում` վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելու եւ տուգանքների պատճառով։
B24.news -ին հայտնեցին, որ մի քանի անգամ տուգանային հրապարակում տարատեսակ մեքենաներով հայտնված բլոգերը կարողանում էր ջրից չոր դուրս գալ` իր իշխանական հայացքների պատճառով։
Փաստացի նա վարորդական իրավունք չունենալով կրկնել է հանցանքը ու ազատության մեջ է, մինչդեռ առանց համարանիշերի առանց վարորդական իրավունքի վարելը ենթադրում է մի քանի տարվա ազատազրկում ` Քրեական օրենսգրքի 344 հոդվածի հատկանիշներով։
Իսկ ինչ հիմքով է 2026 թ. երրորդ անգամ բերման ենթարկվում պրոիշխանական բլոգերը եւ ինչու ազատ արձակվեց, ՆԳՆ- ից տվեցին հետեւյալ պարզաբանումը.
<<Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, նաև հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե>>։
Ժողովրդավարության բաստիոն <<Իրական>> Հայաստանի երկակի ստանդարտներով սոցցանցերում կարծիք արտահայտելու համար մարդուն կարելի է կալանավորել մի քանի ամսով, մեղադրելով զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեջ /Տաթև Արցախցի/ կամ ազգային, ռասայական ու կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար ու սպանել դատարանի դահլիճում /Արմեն Գրիգորյան/, բայց հասարակության համար վտանգավոր մի ինքնահռչակ <<քաղաքագետի>>՝ առանց վարորդականի ու առանց համարանիշի մեքենա վարելու համար 3 անգամ հրավիրել Ոստիկանության բաժին, գլուխը շոյել ու բաց թողնել, ինչ է թե կարողացել է դառնալ ՔՊ-ի սրտի բլոգերը։ Երևի Ոստիկանության բաժանմունքում <<Հոյս աև>> երդվել է, որ էլ չարություն չի անի։