Գլխավոր Տնտեսություն«Ահաբեկիչների թիրախում Wildberries-ն է»․ Տատյանա Կիմի հայտարարությունը

«Ահաբեկիչների թիրախում Wildberries-ն է»․ Տատյանա Կիմի հայտարարությունը

կողմից admin
0 comments

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ արդեն գրեթե երկու շաբաթ է՝ ընկերության պահեստները ենթարկվում են հարձակումների, ինչի հետևանքով վնասներ են կրել ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Չինաստանի տասնյակ հազարավոր գործընկերներ։

Կիմի խոսքով՝ պահեստներն ապահովված են պաշտպանության և ժամանակակից հրդեհային անվտանգության համակարգերով, իսկ հարձակումների մեծ մասը հաջողվում է կանխել։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը համարվում է ֆորս-մաժոր, ուստի վնասների փոխհատուցումը օրենքով չի նախատեսվում։

Միաժամանակ Wildberries-ը հայտարարել է, որ արդեն իրականացրել է աջակցող վճարումների երկու փուլ՝ տուժած վաճառողների համար, իսկ կառավարության հետ մշակվում է աջակցության միասնական ծրագիր փոքր և միջին բիզնեսի համար։ Կիմը վստահեցրել է, որ ընկերությունը վերակառուցում է իր լոգիստիկ ցանցը և անում է հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու ապրանքների մատակարարումն ու աջակցելու գործընկերներին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Թողնել մեկնաբանություն