Արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպեր արտադրող ամերիկյան հսկա Nvidia-ի արդեն նախկին գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հաջորդ ամիս կանչվել է ԱՄՆ Սենատ՝ ցուցմունք տալու չինական լրտես լինելու մեջ կասկածվող կնոջ հետ իր ենթադրյալ սիրավեպի վերաբերյալ, ինչը հանգեցրեց նրա պաշտոնազրկմանը։
Հուանգը երեկ հրաժարական տվեց՝ տնօրենների խորհրդի որոշումից հետո: «Nvidia-ի տնօրենների խորհուրդն այսօր հայտարարեց նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից Ջենսեն Հուանգի հրաժարականի մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես», — ըստ «Ազատության»՝ նշվել էր ընկերության տարածած հաղորդագրությունում:
Չինացի ենթադրյալ լրտեսի հետ Հուանգի սիրավեպի մասին լուրի հրապարակումից հետո աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկը համարվող Nvidia-ի բաժնետոմսերը կտրուկ՝ 8.6% անկում են գրանցել, ինչի հետևանքով ուրբաթ օրվանից ի վեր ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը նվազել է ավելի քան 500 միլիարդ դոլարով:
Հուանգը, որն Nvidia-ի երեք համահիմնադիրներից մեկն է և 1993 թվականից՝ ընկերության հիմնադրումից ի վեր մինչև երեկ զբաղեցնում էր Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնը, կիրակի խոստովանել էր, որ «հավատարիմ» չի եղել կնոջը:
Չորեքշաբթի էլ նա խոստովանել է, որ մեկ այլ սիրավեպ է ունեցել Nvidia-ի գործընկերներից մեկի հետ։