ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն

Fox News-ն էլ հայտնում է, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իրանի կողմից ամերիկյան նավերի վրա հարձակումների

կողմից admin2

ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող իրանական Քեշմ կղզուն, հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:

Reuters-ն իր հերթին հայտնել է, որ հարվածները եղել են սահմանափակ և խոսքը ռազմական գործողությունների լայնածավալ վերսկսման մասին չէ: Ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա գործակալությանն ասել է, որ հարվածները եղել են պաշտպանական բնույթի:

Fox News-ն էլ հայտնում է, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իրանի կողմից ամերիկյան նավերի վրա հարձակումների:

Ավելի վաղ իրանական IRNA պետական լրատվամիջոցը հայտնել էր, որ Քեշմ կղզում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել։

Քեշմ կղզին գտնվում է Հորմուզի նեղուցի սկզբնամասում, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող բնական գազի ու նավթի մոտ 20 տոկոսը:

Wall Street Journal-ի տվյալներով՝ կղզում գտնվում են մեծ ստորգետնյա հրթիռային կայան, ռազմածովային բազա և խոշոր աղազրկման գործարան։ Այն նախորդ մարտական փուլերում թիրախավորվել է ԱՄՆ ուժերի կողմից, և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են նաև այն գրավելու հնարավորությունը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode