«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլը սկսեց պարտությամբ

կողմից admin1

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ խոշոր՝ 1:4 հաշվով պարտվեց չեխական «Սպարտա»-ին։

Հայկական ակումբը խաղի հենց առաջին վայրկյաններին գոլային պահ ստեղծեց, սակայն րոպեներ անց գնդակը դիպավ հյուրերի դարպասաձողին: Ինչպես հաճախ է պատահում, աշխատեց չգրված ֆուտբոլային օրենքը. եթե դու գոլ չես խփում, հնարավորությունը մրցակիցն է օգտագործում։

«Սպարտան» երկու րոպեի ընթացքում կարողացավ երկու անգամ գրավել տանտերերի դարպասը։ Երկու դեպքում էլ աչքի ընկավ չեխերի նորվեգացի պաշտպան Տոբիաս Գուդդալը։

Եվս երկու գոլ «Սպարտան» խփեց երկրորդ խաղակեսի ընթացքում. 53-րդ և 71-րդ րոպեներին աչքի ընկան Ջոն Մերկադոն և Մատեյ Օտրան:

Գոլային շատ լավ պահեր կորցրած դաշտի տերերին հաջողվեց ամբողջ խաղի ընթացքում միայն մեկ անգամ գնդակն ուղարկել մրցակցի դարպասы․ 55-րդ րոպեին դա արեց «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Բրունո Վիլսոնը: Սա հայրենական ֆուտբոլի պատմության մեջ հայկական ակումբի առաջին գոլն էր Եվրոպայի լիգայի հիմնական փուլում:

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով լեհական «Յագելոնիա»-ի հետ:

«Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայի հիմնական փուլում, բացի «Սպարտա»-ից, լինելու են հոլանդական «ԱԶ Ալկմարը», սլովենական «Ցելյեն» և կրկին հոլանդական «Նայմեգենը», որոնց հետ Հայաստանի չեմպիոնը խաղալու է Երևանում:

Թիմը նաև արտագնա հանդիպումներ կունենա իտալական «Միլանի», ավստրիական «Զալցբուրգ»-ի, լեհական «Յագելոնիա»-ի ր պորտուգալական «Տորենսե»-ի հետ։

 

Focus Mode