Արսենը խցակիցներին ասել է, որ կրծքի հատվածում այրոցներ ունի, բուժակը ներարկում է արել

կողմից admin2

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած հանգամանքները:

<<Ազատությանը>> հետ զրույցում պատմել է դիտորդական խմբի ղեկավար Արման Սահակյանը, նշելով, որ խցակիցներն իրենց պատմել են, որ Գևորգյանը երեկ վաղ առավոտյան բողոքել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից:

«Խցակիցները մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 10-ի առավոտյան Արսենը գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից, ասել է, որ կրծքի հատվածում ունի այրոցներ, խցակիցները տեղեկությունը փոխանցել են աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով, կանչել են հերթապահ բուժակին»։

«Բժշկական աջակցությունը, ըստ խցակիցների, եղել է ներարկման տեսքով, կարծես թե ցավազրկման տեսանկյունից, և զուգահեռաբար շտապօգնություն է կանչվել: Շտապօգնության ժամանման պահին, խցակիցների փոխանցմամբ, Արսեն Գևորգյանը դեռևս գիտակից է եղել, սակայն գտնվել է արդեն ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում»,- նշեց դիտորդական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ քննությունը պետք է ցույց տա, թե ինչ դեղորայք է ներարկվել Գևորգյանին:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode