Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

կողմից admin

Ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Կոսովոյում ընթացող պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Պետրոսյանը։

Պատանիների 60 կգ քաշային կարգում Պետրոսյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրել է 102, 105 և 108 կգ՝ արժանանալով արծաթե մեդալի։

Հրում վարժությունում հայ մարզիկը գլխավերևում պահել է 127 և 133 կգ և կրկին զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։

Երկամարտում 241 կգ արդյունքով Արթուր Պետրոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Focus Mode