1
ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում անտառային լայնածավալ հրդեհներ են մոլեգնում։ Կրակը բնակելի տներ է ոչնչացրել Սպոկան քաղաքում, իսկ փողոցները ծածկվել են թանձր ծխով. տեղական ԶԼՄ-ները սա անվանում են քաղաքի պատմության ամենաավերիչ աղետներից մեկը։
Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ռոբերտ Ֆերգյուսոնն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել և արգելել խարույկների վառումը։ Հայտարարվել է պարտադիր տարհանում։
Օդերևութաբանների տվյալներով՝ նահանգի արևելյան հատվածում միաժամանակ 12 խոշոր հրդեհ է մոլեգնում, որոնք ընդգրկել են ավելի քան 101 հազար հեկտար տարածք։
