Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է

կողմից admin1

Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում․ գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր անտարբեր են դարձել պայքարի, դիմադրության և ազատության նկատմամբ, Մնացականյանն այդ ամենը շարունակում է ադրբեջանական բանտից։

Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը, ու անկախ նրանց կյանքին սպառնացող ֆիզիկական վտանգին՝ գեներալը չի խորշում ասելու ճշմարտությունը, չի հրաժարվում ազգային-ազատագրական պայքարում իր ունեցած դերից, չի ուրանում։

Գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր։

Վստահ եմ, որ ներքին զգացողություններդ փոխանցում են, որ քեզ հիշում ենք, անչափ գնահատում ենք ու սպասում ենք վերադարձիդ»։

Focus Mode