Բլոգեր «Գեորգիքսը» և « առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ։ Ըստ Գագիկ Շամշյանի՝ նրանք գումարի դիմաց առաջարկել են գովազդել ակումբը, իսկ մերժում ստանալուց հետո սպառնացել են վարկաբեկել այն։
Մասնավորապես, լրագրող ներկայացած Արման Սարգսյանը փետրվարին ակումբից պահանջել է 80 հազար դրամ, իսկ սեպտեմբերին 21-ամյա Գեորգի Թարջումանյանը՝ հանրությանը հայտնի «Գեորգիքս» մականվամբ, պահանջել է 180 հազար դրամ։
Ակումբի տնօրինությունը մերժել է երկու առաջարկն էլ։ Հոկտեմբերի 1-ին «Գեորգիքսը» կրկին այցելել է ակումբ՝ պահանջելով անվճար ծառայություններ, իսկ մերժումից հետո սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ վարկաբեկելով ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։