18
Ցավոք, պետք է արձանագրել, որ հավաքական առումով հայ ժողովուրդը դեռ դասեր չի քաղել այն ամենից, ինչ մեզ հետ տեղի է ունեցել։ Ավելին, սա որոշակի փուլերով՝ ոչ միայն 23-ը, 20-ը, 21-ը, 22-ը, 18 թվականը, տարբեր ժամանակահատվածները ճիշտ չվերլուծելու, դասեր չքաղելու հետևանքն է։
Ես սա չեմ ասում նրա համար, որ մենք արձանագրենք, որ կա համատարած անտարբերություն, կա որոշակիության խնդիրներ և այլն։ Մենք ուզենանք, թե չուզենանք, պետք է մի հատ ընդհանուր քաղաքական ախտորոշումը տանք տվյալ քաղաքական իրադրության և փորձենք հասկանալ, թե որոնք են ելքերը՝ այս ամեն ինչից դուրս գալու և ճիշտ ճանապարհով գնալու համար։
Այս մասին ասել է Տիգրան Աբրահամյանը Aysor-ին տված հարցազրույցում։