18
Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարարության 11 ծառայող։
Ինչպես հայտնում են սեպտեմբերի 18-ին պայթյուն է տեղի ունեցել Դեյր էզ Զորի արևմտյան հատվածում՝ Այաշ բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի օբյեկտում։ Սեպտեմբերի 19-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը կազմակերպել է զոհված 11 զինծառայողների հուղարկավորությունը։ Syrian Observatory for Human Rights-ի վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ևս 10 մարդ վիրավորվել է, կան նաև անհետ կորածների մասին տեղեկություններ։
Պաշտոնական մարմինները պայթյունի պատճառը դեռ չեն հայտնել։