12
Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնք կթիրախավորեն բանկային հատվածը, կրիպտոակտիվներն ու այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերը։
Ակնկալվում է, որ պատժամիջոցների 22-րդ փաթեթը վերջնականապես կհաստատվի դեկտեմբերին, հայտնում է Politico պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի՝ նոր փաթեթը ցույց է տալիս, թե առավելագույնն ինչ քայլերի է պատրաստ գնալ Եվրոպան։ Մասնավորապես, պարբերականի տվյալներով, ռուսական նավերին ծովային ծառայություններ մատուցելու արգելքը մշակված է, սակայն չի հաստատվի Հունաստանի, Մալթայի և Կիպրոսի համառ դիմադրության պատճառով։ Բացի այդ, Դուբլինի դիրքորոշման հետևանքով պատժամիջոցների ցանկում չի ներառվի ալյումինահողը։