Երեք նախարարություն նոր անունով է հանդես գալու

կողմից admin

Հայաստանում երեք նախարարություն նոր անվանում է ստացել։

Մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։

Արտաքին գործերի նախարարությունն այսուհետ կոչվելու է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Փոփոխությունների արդյունքում նախարարությունների անվանումներում ընդգծվել են համապատասխան ոլորտների ընդլայնված ուղղությունները։

Focus Mode