Գործարար Ղազարյանի կնոջ և 9-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց

Ալեքսեյ Մելնիչուկը սպանությունը իրականացրել էր 2015-ին՝ Մոսկվայի կենտրոնում

կողմից admin2

Մոսկվայում գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և 9-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ալեքսեյ Մելնիչուկը սպանությունը իրականացրել էր 2015-ին՝ Մոսկվայի կենտրոնում։

Դատավճռի հրապարակման ժամանակ Ղազարյանը չի կարողացել զսպել արցունքները, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, հայտնել է Shot-ը։

Նախ գլխավոր կասկածյալը հենց Ղազարյանն էր։ Նա 9 ամիս անցկացրել էր նախնական կալանքի տակ, ևս 8 ամիս՝ տնային կալանքի տակ։ Մեղադրանքները նրա վրայից հանվել են 1,5 տարի անց։

Իսկ իրական մարդասպանը ձերբակալվել է միայն 2025 թվականին։

Անցյալ տարի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ մարդասպանը օտարերկրյա քաղաքացի է։ Սկզբում նա լքել էր Ռուսաստանը, ապա վերադարձել։

Մեղադրյալը նշել էր, որ փորձել է թաքցնել իր հետքերը՝ լվանալով արյունը հագուստից, հատակից և կահույքից։ Մարդասպանը բնակարանից գողացել էր առնվազն 3000 դոլար, զարդեր և այլ արժեքավոր իրեր։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode