Հայտնի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

կողմից admin1

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 31-ը:

Գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները, աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով 2026 հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն:

Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ secretariat@escs.am էլփոստին:

Focus Mode