51
ՀՀ–ում կալանքը որպես պատժամիջոց կամ քաղաքական հաշվեհարդարի գործիք չի կիրառվում իշխանության ընդդիմախոսների նկատմամբ։ Նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը` խոսելով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին։
«Քրեակատարողական հիմնարկի բոլոր պետական պաշտոնյաներն ունեն որոշակի պատասխանատվություն, և մահվան հարցը քննարկվում է։ Կաշառք տալը համարվում է ծանր հանցագործություն ու երբեմն կալանք էլ է կիրառվում, դատարանն էլ համարել է, որ կալանքի միջնորդությունը պետք է բավարարել։ Այո, մեծ սթրես, լուրջ հոգեբանական խնդիր է ազատազրկումը, ո՞վ չգիտի այդ մասին։ Հանցագործությունների կանխարգելման մեծ գործոն է կալանքը նրանով, որ այդ ամենը բավականին դաժան է լինում, դրա համար էլ այլ մարդիկ չեն անում (նույն հանցանքը)։ Ի՞նչ եք առաջարկում` կալանքը հանենք, սաղին տանենք տո՞ւն»,– ասաց Արմեն Խաչատրյանը։
ՔՊ–ական պատգամավորը համոզված է` կալանքը Հայաստանում հաճախ չի կիրառվում և բացառապես քննությանը խոչընդոտելու փորձերը կանխելու նպատակով է արվում:
Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին, ինֆարկտից։ Մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։