24
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռադարին և ոչնչացրել այն, նշվում է կորպուսի հայտարարության մեջ, որը տարածել է Tasnim գործակալությունը։
«Ի պատասխան Սիրիկի շրջանում հեռահաղորդակցության աշտարակի դեմ թշնամու օդային ագրեսիայի՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը հարվածել են Բահրեյն կղզում ամերիկացի ագրեսորներին պատկանող վաղ նախազգուշացման համակարգի ռադարին և ոչնչացրել այն», նշվում է տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։