Ըստ Մատվիենկոյի՝ ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից, միությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխադարձ օգուտը։
Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ Ինչ որոշում էլ որ կայացնի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա չի ազդի միության կայունության վրա, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, անկախ Հայաստանի իշխանությունների կողմից կայացված որոշումից, դա չի ազդի դրա կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխադարձ օգուտը։ Մյուս պետությունների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ անընդհատ աճում է», — ասել է նա Վիետնամ կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։
Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: