33
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ քիչ հավանական» է Իրանի դեմ հարվածների վերսկսումը, եթե խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առաջընթաց նկատվի։
«Դա կախված է նրանից, թե արդյոք [իրանցի բանակցողները] կստորագրեն շատ ուժեղ համաձայնագիր, թե ոչ», — CNN-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թրամփը։
«Պատասխանն այն է, որ դրա անհրաժեշտությունը շատ քիչ հավանական է», հավելել է նա։