Գլխավոր ՏնտեսությունԻրանն առաջարկել է ավելացնել ՀՀ արտահանվող գազի ծավալները

Իրանն առաջարկել է ավելացնել ՀՀ արտահանվող գազի ծավալները

կողմից admin
0 comments

Հայաստանը պատրաստակամ է մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալները՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Իրան կատարած այցից հետո։

Նրա խոսքով՝ հայկական և իրանական կողմերը շահագրգռված են ծրագրի ընդլայնմամբ․ Հայաստանը ցանկանում է ստանալ ավելի մեծ ծավալի գազ, իսկ Իրանը՝ ավելացնել Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի քանակը։

Խուդաթյանը նշել է, որ գործող ենթակառուցվածքները թույլ են տալիս զգալիորեն մեծացնել մատակարարումների ծավալները։ Ըստ նրա՝ հնարավոր է առնվազն կրկնապատկել գործարքի շրջանակները։

Նախարարը հայտնել է նաև, որ աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա վերջ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Թողնել մեկնաբանություն