Իրանի պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ, ինչպես սպասվում է, ամերիկյան պատվիրակությունը կմիանա ուղիղ բանակցություններին, հայտնել է Al-Araby Al-Jadeed թերթը։
Ամերիկյան պատվիրակությունը կժամանի Կատարի մայրաքաղաք Դոհա՝ իրանցի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու նպատակով, հղում անելով բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է կատարական Al-Araby Al-Jadeed թերթը։
Աղբյուրների պնդմամբ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել։ Ինչպես գրում է պարբերականը, կողմերը համաձայնեցրել են նախնական քայլերը։
Թերթի տեղեկություններով՝ Թեհրանում կատարական պատվիրակության՝ ավելի քան 12 ժամ տևած բանակցություններից հետո Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա, որտեղ, ինչպես սպասվում է, ամերիկյան պատվիրակությունը կմիանա ուղիղ բանակցություններին։
Պարբերականը չի բացառել նաև, որ հնարավոր համաձայնագրի երաշխավորներ կարող են դառնալ Չինաստանն ու Ռուսաստանը։