Լեհաստանը հատուկ գործողություն է սկսել ՌԴ սահմանին

«Սա ուղղակիորեն կապված է մեր երկրում ստեղծված իրավիճակի հետ՝ դիվերսիաներ, սաբոտաժներ, արևելյան հետախուզական ծառայությունների կողմից իրականացվող հանցավոր գործունեության այս բոլոր հիբրիդային ձևերը», - նշել է Լեհաստանի ոստիկանապետը

կողմից admin2

Լեհաստանը հատուկ գործողություն է սկսել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանակից տարածքներում՝ հնարավոր դիվերսիայի մասին հետախուզական նախազգուշացումներից հետո։ Այս մասին ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, RMF FM ռադիոկայանի եթերում, նշել է Լեհաստանի ոստիկանապետ Մարեկ Բորոնը։

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ իշխանությունները Լեհաստանի ռազմական հետախուզության ծառայությունից և դաշնակից երկրների հետախուզական ծառայություններից ստացել են նախազգուշացումներ «Ռուսաստանի հետ սահմանին հնարավոր դիվերսիոն գործողությունների մասին»։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է զինված խմբավորումների կողմից սահմանից այն կողմ ներթափանցելու կասկածելի փորձերին։

«Սա ուղղակիորեն կապված է մեր երկրում ստեղծված իրավիճակի հետ՝ դիվերսիաներ, սաբոտաժներ, արևելյան հետախուզական ծառայությունների կողմից իրականացվող հանցավոր գործունեության այս բոլոր հիբրիդային ձևերը», — ասել է Լեհաստանի ոստիկանապետը։

Գործողությունն իրականացվում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Վարմյան-Մազուրյան և Պոդլասկե մարզերում։ Դրան մասնակցում են ոստիկանությունը, բանակը, սահմանապահները, հատուկ ծառայությունները և հակաահաբեկչական ստորաբաժանումները։

Ոստիկանության գլխավոր շտաբում ստեղծվել է հատուկ շտաբ՝ գործողությունը համակարգելու համար: Մի քանի մարզերից լրացուցիչ ոստիկանական ուժեր են ուղարկվել սահմանամերձ գոտիներ:

Բորոնն ընդգծել է, որ ձեռնարկվող միջոցառումները կանխարգելիչ բնույթ ունեն: Նա ասել է, որ իրենց նպատակն է ապահովել սահմանամերձ տարածքների բնակիչների, պետական հաստատությունների և այլ օբյեկտների անվտանգությունը, որոնք կարող են դիվերսիայի թիրախ դառնալ։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode