Լուկաշենկոն չի բացառել երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը

«Պատերազմն Ուկրաինայում առաջիկա ամիսներին կավարտվի... Վերջ, ուժեր չկան, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են»,- նշել է Բելառուսի նախագահը

կողմից admin2

Եթե չկանգնեցվի Ուկրաինայում հակամարտությունը, աշխարհը կհանգի երրորդ համաշխարհային պատերազմի, TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եթե մենք կանգ չառնենք և շարունակենք գնալ սրման ճանապարհով, ապա հաստատ կհանգենք երրորդ համաշխարհային պատերազմի առջև։ Իսկ թե ինչով այն կավարտվի, արդեն բացահայտ խոսում են նաև քաղաքական գործիչները։ Իսկ օվկիանոսից այն կողմ միջուկային հարվածից թաքնվել հնարավոր չի լինի։ Հետևաբար, գիտակցելով դա, թե ոչ՝ Թրամփը մեծ գործ է անում՝ անկախ պատճառներից, կանգնեցնելով այս սրացումը», — նշել է Բելառուսի նախագահը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովում։

«Պատերազմն Ուկրաինայում առաջիկա ամիսներին կավարտվի: Սա իմ անձնական կարծիքն է: Վերջ, ուժեր չկան, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են»,— հավելել է նա:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode