Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին

կողմից admin

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան օրվա առթիվ։«Ձեր կրթական գործունեությունն ու ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությանն ուղղված քայլերը միավորում են մարդկանց՝ նրանց սրտերում ամրապնդելով սերը հայրենիքի հանդեպ: Դուք արժանի հեղինակություն եք վայելում եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Պետության ղեկավարն ընդգծեց, որ Գարեգին Երկրորդի՝ ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու ձգտումը նպաստում է ազգային միասնության ու ներդաշնակության պահպանմանը, ինչպես նաև բելառուս-հայկական երկխոսության համակողմանի զարգացմանը։ Նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթեց քաջառողջություն և Աստծո օգնությունը հայ ժողովրդի բարօրությանն ուղղված նրա բարձր ծառայության մեջ։

Focus Mode