25
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։
Նշվում է, որ Մասուդ Փեզեշքիանը վաղը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթ ունենալու համար։
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ կառավարությունը մերժել է վիզա տրամադրել Իրանի նախագահին ուղեկցող լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեկ երեկոյան մեկնել է Նյու Յորք։