Մեկնարկում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

կողմից admin2

Անթալիայում Մեկնարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Փաշինյանը Թուրքիայում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP 31 համաժողովին: Բնապահպանական համաժողովը անցկացվում է թուրքական Անթալիա քաղաքում՝ նոյեմբերի 9-20-ը, պետությունների առաջնորդների մասնակցությամբ միջոցառումները՝ նոյեմբերի 11-12-ին:

Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը վերջին անգամ հանդիպել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերին, երբ երկուսն էլ մասնակցում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode